Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Բեստերբելլեն, ով նաեւ Ազատ ժողովրդավարական կուսակցության առաջնորդի աշխատակազմի ղեկավարն է, հրաժարական է տվել, հաղորդում է RBC-ն:
Գերմանական լրատվամիջոցների տվյալներով, Wikileaks կայքի կողմից հրապարակված փաստաթղթերից հայտնի է դարձել, որ Հելմուտ Մեցները ամերիկացիներին է փոխանցել գերմանական քաղաքականության կուլիսներում ընթացող գործընթացների մասին տեղեկատվություն:
Մասնավորապես, նա Բեռլինում ԱՄՆ դեսպանին հայտնել է 2009-ի հոկտեմբերին Գերմանիայում խորհրդարանական ընտրություններից հետո իշխող կոալիցիայի ձեւավորման շուրջ բանակցությունների ընթացքի մասին:
Ավելի վաղ WikiLeaks կայքը հրապարակել է գաղտնի նյութերի հերթական չափաբաժինը, որոնց մի մասը եղել է «գաղտնի» գրիֆի ներքո:





























