Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեկտեմբերի 2-ին վճիռ է կայացրել 2000 թվականի փետրվարին Կատիր Յուրտ չեչենական գյուղի ռմբակոծման գործով: Ռմբակոծության ընթացքում հայցվորների 24 հարազատներ զոհվել են, 10 հայցվորներ` վիրավորվել: Եվրոպական դատարանը ճանաչել է կյանքի իրավունքի եւ արդյունավետ հետաքննության իրավունքի խախտումները:

Ռուսաստանի կառավարությունը 29 հայցվորներին պետք է վճարի 1,72 մլն եվրո փոխհատուցում (յուրաքանչյուր հայցվոր կստանա 20-120 հազար եվրո):

Ռուսաստանի քննչական մարմիններն ավելի վաղ հանգել էին եզրակացության, որ ռուսական զինվորականների գործողություններն արդարացված են եղել, գրում է postsovet.ru-ն: