Իշխող կոալիցիան քննարկել է քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը եւ դա անցած այս մի քանի օրերի ընթացքում արել է մի քանի անգամ:
Այս մասին երեկ թերթին հայտնել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Վերջինս դեռ նախանցյալ շաբաթ «ՀԺ»-ի հետ զրույցում ասել էր, որ իշխող կոալիցիայի ներկայացուցիչները այս՝ ընթացիկ շաբաթվա ընթացքում պետք է քննարկեն անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչների ազատ արձակման ճանապարհները: Կոալիցիայի ներկայացուցիչները, սակայն, լրագրողների հետ զրույցում համառորեն պնդում էին, թե նման բան չկա: «Ես ինչ ասել եմ, իմ ոչ մի բառից չեմ հրաժարվում: Այս ընթացքում մեկ եւ ավելի քննարկում եղել է պատկան այն մարդկանց հետ, ովքեր կոչված են այդ հարցերին պատասխան տալու»,-ասել է Սաֆարյանը:




























