Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Թերի Վենեյբլսը հայտարարել է, որ մոլորակի վրա մնացել են միայն երկու գաղտնի կազմակերպություններ` Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն եւ Պետանվտանգության կոմիտեն` ՊԱԿ-ը: Վենեյբլսը նշել է, որ հենց գործը հասել է քաղաքական ինտրիգներին, լրտեսությանը ֆուտբոլային ղեկավարությունը թույլ է տվել Ռուսաստանի գաղտնի ծառայությանը գործել փողերի հաշվին: Վենեյբլսն Անգլիայի պարտության այլ բացատրություն չի գտնում: Նա զարմացած է, որ Բլատերն առաջնությունը տվել է մի երկրի, որի վարչապետը նույնիսկ հայտի ներկայացմանը չի մասնակցել: Վենեյբելսը ենթադրում է, որ Պուտինը նախօրոք գիտեր հաղթանակի մասին, իսկ Անգլիան խայտառակվեց, խայտառակվեց ֆուտբոլը, ինչի համար ՖԻՖԱ-ում ամենեւին չեն ամաչում:
Բրիտանական The Sun պարբերականը գրում է, որ քվերակությունը ձեւականություն էր, իսկ Ռուսաստանում ընտրություններից 24 ժամ առաջ գիտեին հաղթանակի մասին:




























