Տղամարդկանց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը տեղի կունենա Չինաստանի Նինբո քաղաքում 2011թ. հուլիսին, հաղորդում է Chess-news-ը: Առաջնությանը մասնակցելու իրավունք արդեն ունեն աշխարհի գործող չեմպիոն Ռուսաստանը, Եվրոպայի չեմպիոն Ադրբեջանը, Համաշխարհային Օլիմպիադայում ուղեգիր նվաճած Ուկրաինան, Իսրայելը եւ Հունգարիան: Մասնակցության իրավունք կստանան նաեւ Ամերիկայի, Ասիայի եւ Աֆրիկայի չեմպիոնները: Եվս մեկ հավաքական հրավեր կստանա ՖԻԴԵ-ի նախագահից: