WikiLeaks-ը հերթական սկանդալային նյութերն է հրապարակել ամերիկյան դիվանագետների նամակագրությունից՝ ռուսական Պուտին-Մեդվեդեւ տանդեմի վերաբերյալ:
Ինչպես գրում է «Կոմերսանտը», 2008թ. օգոստոսին Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բայերլին վիրավորական արտահայտությունն էր արել իր նամակում Ռուսաստանի նախագահի հասցեին՝ ինչ-որ մեկին հղած նամակում, որի անունը փոխարինված է նշաններով. «Մեդվեդեւը զրո է ռուսական քաղաքականության մեջ՝ գրիչ ինչ-որ մեկի գրպանում»:
Բայերլին անգամ անեկդոտ է պատմել այդ կապակցությամբ. «Մեդվեդեւը նստում է նոր մեքենայի վարորդի տեղում, ուսումնասիրում սրահը, նայում շուրջը, սակայն մեքենայի ղեկը չի գտնում: «Վլադիմիր Վլադիմիրովիչ, իսկ ղեկը որտե՞ղ է»,- հարցնում է նա Պուտինին: Վերջինս գրպանից հանում է հեռակարավարման վահանակն ու ասում. «Իսկ մեքենան կվարեմ ես»:





























