Նոյեմբերի 29-ին McKinsey&Company աշխարհահռչակ խորհրդատվական միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Ինչպես են աշխարհի դպրոցական համակարգերը շարունակում բարելավվել» վերնագրով հետազոտության արդյունքները:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հետազոտությունն իրականացվել է աշխարհի 20 երկրում` այդ թվում նաեւ Հայաստանում: McKinsey&Company-ի գնահատմամբ Հայաստանն այն երկրներից է, որի կրթական համակարգը լավագույնս է բարեփոխվում, իսկ Հայաստանն արդեն դասվում է կրթական համակարգի համար «լավ» գնահատական ունեցող երկրների շարքին: Մեր երկիրը ներկայացված է նաեւ որպես օրինակ, թե բարեփոխումների միջոցով ինչպես ապահովել կրթության զարգացումը:




























