Ավստրալացին ամուսնացել է իր շան հետ: Հանդիսավոր արարողությունը կայացել է մի քանի օր առաջ քաղաքային այգիներից մեկում:

Փեսացուն Տուվումբայի բնակիչ է: Ջոզեֆ Գուիզոն պատմում է, որ ապաստան է տվել լաբրադոր Հանիին հինգ տարի առաջ: Միեւնույն ժամանակ նա ասել է, թե իրեն եւ շանը սեռական բնույթի հարաբերությունները չեն կապում: «Սա մաքուր սեր է»,- ասել է նա:

Հանիի տիրոջ խոսքով, նա առաջարկել է ամուսնանալ, երբ զբոսնում էր. «Շունն ինձ ոչինչ չպատասխանեց, ուստի ես որոշեցի, որ պատասխանը դրական է»:

Արարողությունը կայացել է մերձավոր ընկերների մասնակցությամբ, հաղորդում է The Chronicle-ը: