Քիչ անց ՀՀ Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվելու քաղբանտարկյալ Ֆելիքս Գեւորգյանը:
Այս պահին «Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ են հավաքված Ֆելիքսի հարազատները, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներն ու համակիրները:
Հիշեցնենք, որ Ֆելիքս Գեւորգյանը ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետ կապված` նույն տարվա հունիսի 26-ին: Նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` 235 հոդվածի 2 մասի (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելն ու պահելը)եւ 238 հոդվածի հատկանիշներով (զենք զինամթերք, պայթուցիկ սարքեր հափշտակելը):




























