Եթե «Ժառանգություն» կուսակցությունը ԼՂՀ ճանաչման հարցը բարձրացնի պատերազմի սկսելու պահին, ապա Հայաստանը կճանաղի ԼՂՀ անկախությունը:
Այս մասին այսօր դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
«Հանարապետության նախագահն Աստանայում ասել է, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, Հայաստանը դե յուրե կճանաչի ԼՂՀ-ն։ Եթե մինչեւ այդ օրը «Ժառանգությունը» հարցը բարձրացնի եւ պատերազմը սկսված լինի, ապա մենք կճանաչենք Ղարաբաղի անկախությունը։ Իսկ մինչեւ դա չենք ճանաչի, որովհետեւ էլի փորձելու ենք բանակցությունների ճանապարհով հասնել փոխզիջումային տարբերակի»,-նշել է նա:
Ռ. Զոհրաբյանը միաժամանակ ավելացրել է, որ ԵԱՀԿ գագաթաժողովին ՀՀ նախագահի ելույթը «բավականին բան ասեց եւ դրա հետ, ամենայն հավանականությամբ, համաձայն են ե՛ւ «Ժառանգությունը», ե՛ւ մյուս ընդդիմադիր ուժերը»։




























