Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Ցյուրիխում հայտարարել էր, որ ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության կազմակերպման համար Ռուսաստանը կծախսի 10 միլիարդ դոլար: Սակայն Կոմերսանտը հաշվել է, որ ընդհանուր ծախսերը կհասնեն 50 միլարդ դոլարի: ՖԻՖԱ-ի հաշվետվության համաձայն, մինչեւ 2018թ. Ռուսաստանը պետք է կառուցի 7,7 հազար կմ ավտոճանապարհ եւ 2 հազար կմ երկաթգիծ: Փորձագետների հաշվարկով, դրա համար անհրաժեշտ է 35 միլիարդ դոլար: Եվս 11 միլիարդ Ռուսաստանը խոստացել է ծախսել տուրիստական ենթակառուցվածքի զարգացման համար: Օդանավակայանների թռիչքուղիների եւ տերմինալների վերակառուցումը կարժենա 1,4 միլիարդ դոլար: ՖԻՖԱ-ի նյութերում նշվում է, որ ստադիոնների կառուցմանը կտրամադրվի 3,8 միլիարդ դոլար:
Վլադիմիր Պուտինը Ցյուրիխում նշել է, որ աշխարհի առաջնության կազմակերպման աշխատանքներին կմասնակցի նաեւ բիզնեսը: Նա ուղղակիորեն հայտարարել է, որ միլիարդատեր Ռոման Աբրամովիչը շատ փող ունի եւ չի սնանկանա, եթե բացի դրամապանակը:



























