Օդեսայի մարզի Կուրորտնոյե գյուղի մերձակայքում փոթորկի ժամանակ խարսխից կտրվել եւ ափ է ընկել թուրքական «Կարդան» նավը, գրում է «Ուկրինֆորմը»:

36 մետր երկարությամբ եւ 4 մետր լայնությամբ նավը գտնվում է ափից 20 մետր հեռավորության վրա: Նավի վրա բեռներ չեն եղել. «Կարդանի» անձնակազմը՝ բաղկացած 4 նավաստիներից, դուրս է եկել ափ:

Անձնակազմը փորձել է իր ուժերով կարգավորել նավի աշխատանքը եւ շարունակել ճանապարհը, սակայն չի կարողացել: Իսկ երբ եղանակը կտրուկ վատացել է եւ նավը քշել դեպի ափ, ստիպված են եղել լքել նավը: