Իրաքում շրջվել է շիա ուխտավորներով լի երկու ավտոբուս: Associated Press գործակալության փոխանցմամբ, միջադեպի հետեւանքով զոհվել է 16 մարդ:
Ոստիկանության մայոր Մութանա Խալիդի խոսքով, երկու միջադեպերն էլ տեղի են ունեցել Բաբիլ նահանգի վարչական կենտրոնում՝ Էլ-Հիլլա քաղաքում: Ոստիկանության ներկայացուցիչը չի հստակեցրել՝ կապվա՞ծ էին, արդյոք, երկու վթարներն իրար հետ:
Զոհվածների մեծ մասն իրանցիներ են: Մահացել է 14 իրանցի, ովքեր ժամանել էին Իրաք՝ ուխտագնացություն կատարելու շիաների սրբավայրեր:
Առնվազն 50 մարդ, այդ թվում Իրանի եւ Իրաքի քաղաքացիներ, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:




























