Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ամռան ընթացքում երկրորդ անգամ փոխել է երկրի արտաքին գործերի նախարարին։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով El Nacional-ը։
Վերջերս այդ պաշտոնը ստանձնած Սամուել Մոնկադային կփոխարինի Խորխե Արեասան։
Մոնկադան Վենեսուելայի ԱԳՆ ղեկավար է դարձել 2017 թվականի հունիսին։
Մինչ նշված պաշտոնը ստանձնելը Խորխե Ագեասան զբաղեցնում էր լեռնահանքային արդյունաբերության բնապահպանական զարգացման նախարարի պաշտոնը։




























