Օգոստոսի 2-ին, ժամը 9.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օ/կ գծային բաժնի ծառայողները Թեհրան-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել եւ բերման է ենթարկվել ՀՀ եւ ԻԻՀ քաղաքացի, 1966 թ. ծնված Մասիս Ա.-ին։

Նա հունիսի 22-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 205 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը):

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: