Եվրամիության 27 երկրների արդարադատության նախարարները դեկտեմբերի 3-ին Բրյուսելում կայացած նիստում հավանություն են տվել Եվրահանձնաժողովի առաջարկին՝ արգելել վտանգավոր թմրամիջոցի՝ մեֆեդրոնի կոմերցիալացումը:
Մեֆեդրոնի օգտագործման արդյունքում Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում 40 մարդ է մահացել: Մեֆեդրոնը քիմիական միացություն է, որը հոգեխթանիչ է եւ էյֆորիա է առաջացնում:
Մինչ այս մեֆեդրոնն արգելված էր ԵՄ 15 երկրներում՝ Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Գերմանիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Լատվիայում, Լյուքսեմբուրգում, Մալթայում, Լեհաստանում, Ռումինիայում, Շվեդիայում եւ Մեծ Բրիտանիայում:
Այժմ արգելքը տարածվելու է մյու 12 երկրների՝ Հունաստանի, Իսպանիայի, Կիպրոսի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Սլովենիայի, Սլովակիայի, Ֆինլանդիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Լիտվայի եւ Հունգարիայի վրա:





























