Այս պահին Իջեւանի քաղաքապետարանի դիմացի այգու չորս կողմում ոստիկանական ուժեղ հսկողություն է սահմանվել եւ ռետինե մահակներով զինված ոստիկաններն արգելում են մարդկանց տեղաշարժն այգու տարածք։
Ինչպես Իջեւանից NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արգելքի պատճառն այսօր` դեկտեմբերի 3-ին Իջեւանում ի պաշտպանություն քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի կայանալիք ակցիան է։ Այգի մուտք գործել արգելվում է անգամ Իջեւան քաղաքի բնակիչներին, ինչպես նաեւ տարբեր լրատվամիջոցների լրագրողների։ Ասստեղ են ոչ միայն Իջեւանի, այլեւ Նոյեմբերյանի շրջանների ոստիկանության աշխատակիցները:
Այս պահին Իջեւանում են գտնվում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Դավիթ Մաթեւոսյանը, Վահագն Խաչատրյանը, Աշոտ Սարգսյանը, Պետրոս Մակեյանը, Միքայել Հայրապետյանը եւ Հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը։
Նշված տարածքում ոստիկանների աշխատանքը համակարգում է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ Արթուր Խաչատրյանը։










Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի





























