Forbes ամսագիրը Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգին ճանաչել է 2017-ի ամենաբարձր վճարվող գրողը, հայտնում է Gazeta-ն։

Պարբերականի գնահատականով, հաշվետու ժամանակահատվածում Ռոուլինգը վաստակել է 95 մլն դոլար, այդ թվում «Հարի Փոթերն ու անիծյալ երեխան» պիեսի ու բեմադրության ու «Ֆանտաստիկ արարածներն ու նրանց բնակության վայրը» ֆիլմի շնորհիվ։

Գրողի ընդհանուր կարողությունը գնահատվում է 650 մլն դոլար, ընդ որում կարող էր ավելի շատ լինել, եթե Ռոուլինգը մոտ 150 մլն դոլար չփոխանցեր բարեգործական հիմնադրամներին։

Ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցնում Ջեյմս Փաթերսոնը՝ տեսուչ Ալեքս Քրոսեի մասին վեպերի հեղինակը, ով 2017-ին 87 մլն դոլարի եկամուտ է ունեցել։

Հաջորդ հորիզոնականում Ջեֆ Կինին է, ով հայտնի է «Թուլամորթի օրագիրը» վեպով։ Մեկ տարում նա 21 մլն դոլար է վաստակել։

Առաջին տասնյակում են նաեւ Դեն Բրաունը, Սթիվեն Քինգը, Ջոն Գրիշեմը, Նորա Ռոբերթսը, Փոլա Հոքինսը, Է․Լ․ Ջեյմսը, Դանիելա Սթիլն ու Ռիկ Ռիորդանը։