Մեծ Բրիտանիայում 91 տարեկանում մահացել է դերասան, BBC –ի «Բոլոր մեծ ու փոքր արարածները» հեռուստասերիալի աստղ Ռոբերտ Հարդին։
Հարդին նաեւ կատարել է մոգության մագիստր Կորնելիուս Ֆաջի դերը Հարի Փոթերի մասին գրքերի էկրանավորումներում ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի դերը մի քանի հեռուստատեսային ֆիլմերում։
Հարդին իր դերասանական կարիերան սկսել է 1955-ին՝ «Օթելլո» ֆիլմից։ «Ուինսթոն Չերչիլ․ խուլ տարիներ» 1981-ի ֆիլմի համար Հարդին ստացել է BAFTA մրցանակ։
1998-ին դերասանը նկարահանվել է Նիկիտա Միխալկովի «Սիբիրյան վարսավիրը» ֆիլմում։ Իսկ նրա մասնակցությամբ վերջին ֆիլմն է դարձել «Փոքրիկ Դորիթը», որը նկարահանվել է 2008-ին։




























