Ուժեղ ցրտերի պատճառով Լեհաստանում 18 մարդ է մահացել: Այդ մասին հայտարարել է ոստիկանության գլխավոր պարետի մամուլի քարտուղար Մարիուշ Սոկոլովսկին: Հիմնականում, ցրտի պատճառով մահանում են մարդիկ, որոնք գտնվում են ալկոհոլային հարբածության վիճակում եւ անտունները:

Նշվում է, որ երկրի ողջ տարածքում շարունակվում են ինտենսիվ ձնաբքերը: Մայրաքաղաքի օդանավակայանն աշխատում է խափանումներով: Չեղյալ են հայտարարվել չվերթները Փարիզից, Լոնդոնից, Հելսինկիից, Մոնակոյից, նաեւ ներքին  չվերթներ:

Լոնդոնում, Լիոնում, Ժնեւում եւ Վիեննայում փակ են օդանավակայանները, ճանապարհներին ահռելի խցանումներ են:

Եվրոպայում արդեն երրորդ օրն է, մոլեգնում է «Ջեննան»: Ցիկլոնն իր հետ ձնաբքեր, տեղումներ եւ ցրտեր է բերել: