Սեպտեմբերի 9-ին Աբխազիա են ժամանում վրաց-աբխազական հակամարտության գոտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ Յոհան Վերբեկեն եւ Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում ճգնաժամերի կարգավորման հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիեռ Մորելը։ Ինչպես տեղեկացնում է հանրապետության ԱԳՆ-ն, մասնավորապես, նախատեսվում է նրանց հանդիպումը արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբայի հետ։

Այցի նպատակը, ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները, սեպտեմբերի 17-ին նախատեսված Վրաստանի անվտանգության շուրջ ժնեւյան բանավեճերի հերթական՝ յոթերորդ փուլի նախապատրաստումն է։