«Նուբարաշեն» հոգեբուժարանում անցած տարվա դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործն ուղարկվեց դատարան:
Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Էդուարդ Կարապետյանն ու Վանես Վանեսյանը դեպքի օրն առանց պատճառի վիճաբանության մեջ են մտել բաժանմունքի ավագ բուժքրոջ, հիվանդապահի եւ նույն բաժանմունքի վարիչի հետ: Կարապետյանը բռնություն է գործադրել հոգեբուժարանի անձնակազմի նկատմամբ, իսկ Վանեսյանն էլ հայհոյել է նրանց:
Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Վանեսյանին՝ նույն հոդվածի 1-ին մասով:
Գործն ուղարկվել է դատարան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում վիճաբանություն է տեղի ունեցել. կա տուժած:



























