ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսը կարծում է, թե Մոսկվայում կայանալիք Սարգսյան-Ալիեւ հանդիպման ըթնացքում առաջընթաց կգրանցվի: Այսօր արտգոծնախարար էդուարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում Բակոյանիսը հայտարարել է, թե իրենք բարձր են գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը եւ ամբողջությամբ աջակցում են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: Ըիկին Բակոյանիսը նաեւ ողջունեց նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի հետ սկսված երկխոսությունն' այն գնահատելով. «շատ նուրբ եւ զգայուն»:
ՀՀ արտգոծնախարար Էդուարդ Նալբանդյանն իր հերթին նշել է, թե Թուրքիայի հետ ոչ միայն երկխոսություն, այլ լուրջ բանակցություններ են սկսվել: «Դրանք սկսվել են անցյալ տարվա սեպտեմբերից եւ այս տարվա գարնանը մենք եկել ենք որոշ պայմանավորվածությունների՝ կարգավորվել հարաբերություններն առանց նախապայմանների: Գիտեք, որ նախկինում Թուրքիան պայմաններ էր դնում մեր առաջ՝ մեկը կապված ԼՂ հիմնախնդրի, մյուսը՝ ցեղասպանության հետ: Հենց դա է եղել Թուրքիայի հետ պայմանավորվածությունը, եւ եկել ենք փոխադարձ ըմբռնման, որ առանց նախապայմանների ենք գնում հարաբերությունների կարգավորմանը եւ սահմանների բացմանը»,- ասել է Նալբանդյանը՝ միաժամանակ բարձր գնահատելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօլղուի հայտարարությունը, թե ՀՀ-ն հավատարիմ է մնում Թուրքիայի հետ ձեռքբերած պայմանավորվածություններին. «Եթե Թուրքիայի ԱԳ նախարարը նման հայտարարություն է արել, դա կարելի է միայն ողջունել: Թուրքիայի եւ ՀՀ-ի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններն այն են, որ պետք է բացել սահմանները ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ' առանց նախապայմանների: Եթե Թուրքիան պատրաստ է դրան, մենք պատրաստ են եւ Թուրքիայի կողմից սպասում ենք գործնական քայլերի»:



















