Այսօր Երեւանում ժամը 21:00-ին կայանալու է ֆուտբոլայի աշխարհի 2010թ. Առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բելգիա Հանդիպումը:
Բելգիական հեղինակավոր «De Standaard» պարբեականն իր այսօրվա համարում անդրադարձել է հայկական ֆուտբոլին եւ նշել, որ հայկական ֆուտբոլը թաղված է կոռուպցիայի մեջ եւ ավելի խորը ճգնաժամում է, քան բելգիականը:
Թերթը նշում է, որ Հայաստանի առաջնությանը մասնակցում են 8 թիմեր, որոնցից 5-ը ներկայացնում են Երեւանը: «Երկրի չեմպիոն ամեն տարի դառնում է „Փյունիկը“, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի սեփականությունն է: Հայրապետյանի հավակնություններին կարող է նախանձել անգամ երկրի նախագահը: Հայրապետյանը գործում եւ վերահսկում է ֆեդերացիայի գործունեությունը որպես դիկտատոր, որը չի ընդունում հանդուրժողականության որեւէ դրսեւորում: Նա մշտապես շրջապատված է թիկնապահներով: Ինքն էլ վճարում է հավաքականի մարզիչների աշխատավարձը, իսկ հետո մարզիչներին հեռացնում աշխատանքից: Ներկայումս երկրի հավաքականը ղեկավարում է դանիացի Յան Պոուլսենին փոխարինած հայ մասնագետ Վարդան Մինասյանը, որի դիրքերը թուլացան Բոսնիայից կրած 0:2 հաշվով պարտությունից հետո»,- նշում է «De Standaard»-ը :




























