Իսրայելի պատվիրակության Հայաստան այցը պատասխան է Ադրբեջանին. Բաքուն աջակցել է Երուսաղեմում Ալ Աքսա տաճարի շուրջ ծավաված իրադարձությունների վերաբերյալ ՄԱԿ-ի ներկայացրած բանաձեւը։ Այս մասին օգոստոսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ադրբեջանի հայերի վեհաժողով» հասարակական կազմակերպության նախագահ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գրիգորի Այվազյանը։
Դրա հետ մեկտեղ, փորձագետի կարծիքով՝ Իսրայելն այդ քայլը համարում է Ադրբեջանին պատժելու միջոց։ «Սակայն տվյալ պարագայում Հայաստանը պետք է նախաձեռնություն ցուցաբերի։ Մենք չպետք է պարզապես սկեպտիկորեն ընդունենք, որ Իսրայելն իր խաղն է խաղում։ Մենք պետք է դադարենք ինչ-որ մեկի ձեռքում խաղաքար լինելուց եւ ինքներս խաղացող դառնանք։ Ինչո՞ւ ոչ։ Մենք կարող ենք բարելավել մեր հարաբերություններն Իսրայելի հետ»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ Իրանին չի հուզում փաստը, որ Բաքուն ու Թել Ավիվը փաստացի դաշնակցական հարաբերություններ ունեն։ Գրիգորի Այվազյանի կարծիքով՝ Երեւանը եւս պետք է մի քանի ուղղությամբ քաղաքականություն վարի։




























