Ռուսաստանում չկա հայկական սփյուռք,որը կկարողանար պաշտպանել Հայաստանի ու Ղարաբաղի շահերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ, օգոստոսի 8-ին, հայտնել է «Ադրբեջանի հայերի ասամբլեա» ՀԿ-ի նախագահ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գրիգորի Այվազյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում պետք է իրականացվեն աշխատանքներ՝ Ռուսաստանում ավելի ակտիվ սփյուռք ձեւավորելու համար։ «Այդ ուղղությամբ պետք է աշխատի Հայաստանի ԱԳՆ-ն։ Շատ լավ է, որ իրականացվում է «Արի տուն» ծրագիրը, բայց Ռուսաստանի դպրոցներում շատ ցածր մակարդակի վրա են ուսումնասիրում Հայաստանի պատմությունը»,- նշել է փորձագետը։