Դեկտեմբերի 4-ին ժամը 12-ին Կառավարության նիստերի դահլիճում տեղի կունենա ՀԺԿ 7-րդ հերթական համագումարը: Այն կընտրի կուսակցության նախագահ, վարչություն:
Ստեփան Դեմիրճյանի գլխավորած կուսակցության համագումարում, որին կմասնակցեն 550 պատվիրակներ, կընտրեն կուսակցության նախագահ եւ վարչություն: Համագումարի ընթացքում կներկայացվի վերջին համագումարից հետո մինչ օրս ընկած ժամանակահատվածում երկրում կատարված իրադարձությունների գնահատականը, կուսակցության կատարած աշխատանքների հաշվետվությունը:
Նկատենք, որ ՀԺԿ նախագահն ընտրվում է համագումարի պատվիրակների ուղիղ քվեարկությամբ:
Համագումարին հրավիրված են ՀԱԿ անդամ բոլոր կուսակցությունների, Հայկոմկուսի, «Ժառանգության», «Նոր Ժամանակների», «Ժողովրդական կուսակցության» ղեկավարները:
Համագումարին ներկա կլինի նաեւ ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:





























