Թաիլանդի քաղաքացուն զինվորական դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել։ Պատճառը Facebook սոցկայքում արված 6 գրառումներն են, որոնք Թաիլանդի դատական համակարգը համարել է երկրի միապետությունն անարգող։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դատապարտյալի փաստաբանին։  

Թհարան (այսպես է փաստաբանն անվանել իր պաշտպանյալին) կալանավորվել է 2015 թվականին, երբ երկրում գործում էր անվտանգության հատուկ ռեժիմը, եւ Թաիլանդի քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով բոլոր գործերը ռազմական ատյաններին էին փոխանցվում։ Դրա հետ կապված՝ դատապարտյալն իրավունք չունի վճիռը բողոքարկել։ 

61-ամյա Թհարային մեղադրում են միապետությանը վիրավորելու 6 դրվագում։