HBO հեռուստաալիքի ներքին ցանցը կոտրած ցանցահենները, որոնք նաեւ գողացել են «Գահերի խաղ»-ի 7-րդ եթերաշրջանի 5 դրվագների սցենարները, համացանցում են տեղադրել սերիալի հանրաճանաչ դերասանների հեռախոսահամարները, տնային եւ էլեկտրոնային փոստի հասցեները։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Verge պարբերականը։
Այսպես, համացանցում են հայտնվել դերասաններ Փիթեր Դինքլեյջի (մարմնավորել է Թիրիոն Լանիսթերին), Լինա Հիդի (Սերսեա Լանիսթեր) եւ Էմիլի Քլարքի (Դեյներիս Թարգարիեն) անձնական տվյալները։
Բացի այդ՝ ցանցահեններին հասանելի է HBO-ի փոխտնօրեն Լեսլի Քոենի նամակագրությունը։




























