Թերթը նշում է, որ ըստ մամուլի հրապարակումների, Բրյուսելում ավարտված Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի 11-րդ նիստի ընթացքում քննարկված հարցերից մեկը վերաբերել է «քաղբանտարկյալներին», սակայն վերջնական հայտարարության տեքստից կոշտ ձեւակերպումները հանվել են:

«Քաղբանտարկյալների» կամ այդ թեմային վերաբերող որեւէ քննարկում նիստի ընթացքում ընդհանրապես չի եղել»,- նշել է ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Մամուլում շրջանառվածը ոչ այլ ինչ է, քան ապատեղեկատվություն: Կրկնում եմ` այդ թեմայով քննարկում չի եղել, իսկ հայտարարությունն էլ ընդունվել է համատեղ կոնսենսիուսի արդյունքում»,- ավելացրեց Ն.Զոհրաբյանը: