ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներողություն է խնդրել բոլորից, ովքեր վիրավորական են համարել ամերիկյան դիվանագետների նամակները, որոնք հրապարակել է Wikileaks կայքը:
Պետքարտուղարությանղեկավարի խոսքով, ինքը ստիպված է եղել շատ ժամանակ հատկացնել համաշխարհային առաջնորդների հետ բանակցություններին՝ փորձելով վերականգնել նրանց վստահությունը ամերիկյան դիվանագիտության հանդեպ, երբ սկանդալային կայքը հրապարակել է նամակները:
BBC-ին տված հարցազրույցում Քլինթոնը հայտարարել է, թե Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերը չեն արտացոլում ԱՄՆ քաղաքականությունը եւ ներողություն է խնդրել բոլորից, ովքեր վիրավորական են համարել դրանք: Նրա խոսքով, արտահոսքը տեղի է ունեցել Պետքարտուղարության եւ Պենտագոնի միջեւ տեղեկատվության փոխանակման համակարգից, եւ այդ համակարգն այլեւս չի օգտագործվում:





























