Խաբեբան, որը ներկայացել էր պլաստիկ վիրաբույժ ու այլանդակել 22-ամյա աղջկա դեմքը, փախել է Թուրքիայի բանտից, հայտնում է BirGün թուրքական թերթը։
Գաղութում բանտարկյալի բացակայությունը հայտնաբերել են, երբ նա չի ներկայացել երեկոյան մարդահամարին։
Հիշեցնենք, որ մայիսին Սոլներ Գյուլնազ տղամարդը, որը ներկայացել էր, որպես Ադրբեջանից ժամանած պլաստիկ վիրաբույժ, շրթերը մեծացնելու վիրահատություն էր արել 22 ամյա Մերվե Քելեշին։ Վիրահատությունից հետո աղջկա շրթերը այնքան էին այտուցվել, որ նա չէր կարողանում բացել բերանը։ Խաբեբան դատապարտվել է 5 տարվա ու 3 ամսվա ազատազրկման։




























