Գեննադի Մալախովը, ով այս տարվա սեպտեմբերին անհետացավ կապույտ էկրաններից, հաղթականորեն վերադառնում է նոր նախագծով` իհարկե ոչ հեռուստատեսություն:
Ինչպես հայտնի է դարձել Life Showbiz-ին, վարունգը պաշտելի բանջարեղեն դարձրած 56-ամյա հեռուստահաղորդավարը ֆիլմ է նկարահանում, որը նրա տաղանդի եւ երեւակայության երկրպագուներին թույլ չի տա տխրել: Գեննադի Մալախովը ֆիլմ կնկարահանի ուրինոթերապիայի, իսկ ավելի պարզ` միզաբուժության մասին
Ֆիլմում, որ նախատեսվում է վաճառքի հանել DVD սկավառակներով, կպատմվի նաեւ մեղրի ու խոտաբույսերի օգտակարության մասին: Ուրինոթերապիային, որը Գեննադի Պետրովիչը միշտ անվանել է բուժվելու իր ամենասիրելի միջոցը, կհատկացվի առանձին հոլովակ` նկարներով եւ պրակտիկ խորհուրդներով:
Գեննադի Պետրովիչը հրաժարվել է մեկնաբանել իր նոր նախագիծը: Նրա խոսքերով, դրա կարիքը չկա:




























