Թուրքիան հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը պետք է ուսումնասիրի Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերը:
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարարականով հանձնաժողովը պետք է դատական հայցեր ներկայացնի նաեւ ամերիկյան դիվանագետների դեմ , որոնք իրենց նամակներում զրպարտություն եւ վիրավորանքներ են գրել թուրք քաղաքական գործիչների հասցեին: Թուրքիայի վարչապետը հանձնարարել է «բերանները փակ պահել» ամերիկյան դիվանագետների հետ զրույցներում:
Նոր հանձնաժողովի նախագահ է նշանակվել կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Աբդուլքադիր Աքսուն:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներողություն է խնդրել Թուրքիայից գաղտնի դիվանագիտական տեղեկատվության հրապարակման համար:





























