Նոյեմբերի 19-ին ԼՂ ՊԲ-ում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով վիրավորված Սարգիս Մելքումյանը չի տեսել, թե ով է կրակել իր վրա: Այս մասին երեկ թերթին ասել է նրա հորաքրոջ ամուսինը՝ Նորայրը: Նա պատմել է, որ զրուցել է Սարգիսի հետ, եւ վերջինը ասել է, որ չի կարող հստակ ասել, թե ով է կրակել իր վրա, քանի որ ոչ տեսել է, որ էլ հիշում է: Ասել է նաեւ, որ մի պահ նույնիսկ ենթադրել է, որ իր վրա կրակ է արձակվել ադրբեջանական դիրքերի կողմից:

Երեկ թերթը տեղեկացրել էր, որ ըստ որոշ տեղեկությունների, նոյեմբերի 19-ին Հադրութի զորամասերից մեկում տեղի ունեցած արյունալի դեպքերի հետեւանքով վիրավորված Սարգիս Մելքումյանը քննիչներին հայտնել էր, որ իր վրա կրակել է ոչ այդ դեպքերի մեջ մեղադրվող Մանվել Հազրոյանը: Նորայրը ասել է, որ Սարգսին հարցրել է, արդյոք ինքը նման բան ասել է, Սարգիսը պատասխանել է՝ ոչ: