Ֆիլիպինների Լուսոն կղզում 6.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները զգացել են նաեւ Մանիլայում, ինչի հետեւանքով տարհանվել են գրասենյակներն ու դպրոցները, փոխանցում է Reuters–ը։

Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություն դեռ չկա։