Բրիտանական Քենթ կոմսության Չաթեմ քաղաքի բնակչուհին զանգահարել է փրկության ծառայություն եւ օպերատորին հայտնել իր տան մոտ գտնվող ձնեմարդու կորստյան մասին: Օպերատորի հետ զրույցում նա հայտարարել է, թե կորուստը լուրջ է, քանի որ ձնե ֆիգուրի հետ կորել են դրամները, որոնցով արվել էին ձնեմարդու աչքերը:
Փորձելով ճշտել, թե ինչի մասին է խոսքը՝ օպերատորը հարցրել է՝ արդյոք դա ինչ-որ դեկորատիվ ֆիգուր էր ձնեմարդու տեսքով: «Ոչ դա ձյունից պատրաստված ձնեմարդ էր: Ես անձամբ եմ այն պատրաստել»,- պարզաբանել է բրիտանուհին:
Արդյունքում նրան մերժել են օգնել: Կնոջ հետ խոսել են կոմսության ոստիկանները որոնք բացատրել են, թե որ դեպքերում է անհրաժեշտ հավաքել փրկության ծառայության համար, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով BBC News-ը:



























