Դեկտեմբերի 3-ին համաշխարհային շուկաներում նավթի գները հասել են առավելագույն մակարդակին վերջին երկու տարվա ընթացքում՝ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում կտրուկ ցրտի եւ դոլարի թուլացման ֆոնին, հաղորդում է Reuters գործակալությունը:

Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում ամերիկյան թեթեւ Light Sweet Crude Oil մակնիշի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը աճել է 1,19 դոլարով եւ հասել է 89,19 դոլարի մեկ բարելի համար: Դա ամենաբարձր ցուցանիշն է 2008թ. հոկտեմբերի 7-ից հետո:

Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում Brent Crude Oil մակնիշի նավթի գինը աճել է 1,12 դոլարով եւ հասել է 91,80 դոլարի մեկ բարելի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: