Երեկ «Հրապարակ»-ի խմբագրություն է զանգահարել Վիկա անունով մի տրանսվիստիտ ու սարսափահար ձայնով պատմել, որ իրեն սպառնացել են սպանել:

«Վիկան իր իսկական անուն–ազգանունը չասաց, սակայն հայտնեց, որ սպառնացողը երեւանաբնակ Հովիկ անունով մի բիզնեսմեն է, որը երկուշաբթի օրն իր հետ սեռական հարաբերություն ունենալուց հետո իր ավտոմեքենայում ձեռքը տանելով զենքին` սպառնացել է սպանել»,-գրում է թերթը:

Ըստ «Հրապարակի»` Վիկան ասել է, որ եթե իր նկատմամբ բռնությունը չդադարեցվի, ապա ինքն առաջիկայում կհրապարակի այդ ամուսնացած, հոմոսեքսուալ գործարարի տվյալները: