Հայաստանում դպրոցական արձակուրդները սկսվելու են դեկտեմբերի 27-ից:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունից, ձմեռային արձակուրդները 3-11 դասարաններում կձգվեն մինչեւ հունվարի 9-ը ներառյալ:

Ցածր դասարաններում արձակուրդները կտեւեն մինչեւ հունվարի 23-ը: