Մեկնարկեց ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի առաջնության 15-րդ տուրը: Լացիոն, որն առաջին տեղի համար պայքարում է Միլանի հետ հյուրընկալեց Ինտերին եւ վստահ հաղթանակ տարավ: Իսպանացի մարզիչ Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ Ինտերը դարձյալ ձախողվեց` պարտվելով 1:3 հաշվով:
Հռոմ, Օլիմպիական ստադիոն
Լացիո - Ինտեր` 3:1
Բիավա, 26 (1:0), Սարատե, 52 (2:0), Պանդեւ, 74 (2:1), Էրնանես, 89 (3:1)





























