Պերմում հիշում են «Կաղ ձի» ակումբի հրդեհի զոհերին: Հրդեհի արդյունքում 156 մարդ էր զոհվել, այդ թվում մեկ հայ:
Դեկտեմբերի 4-ի երեկոյան ողբերգության վայրում քաղաքացիները ծաղիկներ կդնեն եւ հիշատակի մոմեր կվառեն:
Դեկտեմբերի 5-ին՝ ողբերգության տարելիցի օրը Պերմի եկեղեցիներում պատարագներ կմատուցեն, իսկ ակումբի վայրում հիշատակի արարողություն կլինեն:
Հրդեհը «Կաղ ձի» ակումբում բռնկվել էր անցած տարի՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 23:08-ին: Հրդեհի հետեւանքով 156 մարդ մահացավ, եւս 234-ը այրվածքներ եւ վնասվածքներ ստացան: Հիմնական վարկածով՝ հրդեհն առաջացել էր ակումբում հրատեխնիկայի անզգույշ օգտագործման հետեւանքով: Ներկայումս Պերմում դատավարություն է ընթանում 8 մեղադրյալների նկատմամբ: Ամբաստանյալների աթոռին են ակումբի հիմնադիրներից Անատոլի Զակը, գեղարվեստական տնօրեն Օլեգ Ֆետկուլովը, Պերմի մարզի հրշեջ-վերահսկողության գլխավոր պետական տեսուչ Վլադիմիր Մուխուտդինովը:
Զոհերի մեջ էր հայազգի 35-ամյա Էդուարդ Ղազարյանը, ով մարմնի 90 տոկոս այրվածքներ էր ստացել:





























