Հայաստանի խորհրդարանի մուտքի մոտ հերթական բողոքի գործողությունն է լինելու՝ ընդդեմ Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացման:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը հայտնում է, որ երկուշաբթի` դեկտեմբերի 6-ին կսկսվի Ազգային ժողովի հերթական քառօրյան, որի օրակարգում է «Լեզվի եւ Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների օրինագիծը: Այդ օրինագծով նախատեսվում է բացել օտարալեզու դպրոցներ,ինչը լրջորեն կվտանգի հայոց լեզուն եւ անկախ պետականությունը:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբն այդ կապակցությամբ կազմակերպում է բողոքի ցույց, որը կկայանա Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ, ժամը 17-ին: