Հայտնի է դարձել ֆուտբոլի Համագործակցության գավաթի խաղարկության բոլոր մասնակիցների կազմը: Մասնակցությունից հրաժարվել է Վրաստանը, որի չեմպիոն Ռուստավիի Օլիմպին չի ժամանի Սանկտ Պետերբուրգ: Վրացիների փոխարեն հրավիրվել է Ֆինլանդիայի ՀԻԿ-ը:
Մրցաշարին կմասնակցի 16 թիմ. Բունեդկոր (Ուզբեկստան), Էկրանաս (Լիտվա), Իսկրա-Ստալ (Մոլդովա), Ինտեր (Ադրբեջան), Շախտյոր (Ուկրաինա), Սկոնտո (Լատվիա), Շախտյոր (Բելառուս), Ֆլորա (Էստոնիա), Իստիկլոլ (Տաջիկստան), Նեֆթչի (Ղրղըզըստան), Փյունիկ (Հայաստան), Նեբիթչի (Թուրքմենստան), Տոբոլ (Ղազախստան), ՀԻԿ (Ֆինլանդիա), Զենիթ (Ռուսաստան) եւ Ռուսաստանի երիտասարդական հավաքական:
Մրցաշարը կանցկացվի հունվարի 14-ից հունվարի 23-ը:




























