Մոսկվայի Բիբիրեւ շրջանում Հայաստանի մի քաղաքացի պատահաբար կրակել է իր գլխին: Վիրավորվածը վարձով էր բնակվում Բելօզերյան փողոցում: Նա  որոշել էր մաքրել իր գազային «Մակարիչ» ատրճանակը: Ընդ որում, նա մինչ այդ չէր ստուգել փամփշտակալը: Եւ արդյունքում պատահական կրակոց է եղել, հաղորդում է Սիթի FM-ը: