Հայ-ադրբեջանական սահմանին հերթական միջադեպն է գրանցվել՝ դիպուկահար զենքի կիրառմամբ: Ադրբեջանցի դիպուկահարները հրազենային վնասվածք են հասցրել պայմանագրային զինծառայող Սամվել Նիկոլյանին: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին, ժամը 14:10-ի սահմաններում՝ Բարձրունի գյուղի դիրքերում, այն պահին, երբ զինծառայողները վերանորոգման աշխատանքներ էին իրականացնում բլինդաժում: Նիկոլյանը վնասվածք է ստացել ուսի հատվածում:
Զինծառայողին տեղափոխել են Երեւանի զինվորական հոսպիտալ: Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ Սամվել Նիկոլյանի վիճակը ներկայումս բավարար է՝ դրական տեղաշարժերով:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, Հայաստանի ՊՆ քննչական ծառայությունում փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում:





























