Դիմա Բիլանը ամերիկացի երգչուհի Անաստեյշայի հետ համատեղ կձայնագրի 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության հիմնը:
Գործընկերները միմյանց գտել են Twitter սոցիալական ցանցում եւ հիմա մտերմիկ զրույցներ են ունենում: Այն բանից հետո, երբ 2010 թվականի ամռանը Անաստեյշան այցելել է Մոսկվա եւ Բիլանի հետ մեկտեղ նկարահանվել է տեսահոլովակում, նա Ռուսաստանը համարում է իր երկրորդ հայրենիքը:
Նախօրեին գիշերն արտասահմանցի աստղն առաջինն է շնորհավորել ռուսներին այն կապակցությամբ, որ առաջնությունն անց է կացվելու Ռուսաստանում եւ իսկույն Բիլանին առաջարկել է համագործակցել առաջնության երաժշտական ձեւավորման համար:
2018 թվականն այդքան էլ մոտ չէ, սակայն Անաստեյշան գիտի, որ գդալը ճաշի համար պետք է վաղօրոք պատրաստել:




























