Դեկտեմբերի 3-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, Շարլ Ազնավուրի անվան հրապարակից, վիճաբանություն կատարելու համար, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արման Մ.-ին, ով վիճաբանել էր 1988 թ. ծնված Արմեն Բ.-ի հետ, ձեռքերով եւ ոտքերով հարվածել նրան եւ պատճառել վնասվածքներ:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արման Մ.-ի մոտ հայտնաբերվել է 30 սմ երկարությամբ խոհանոցային կացին:

Նշանակվել են դատաբժշկական եւ դատատեխնիկական փորձաքննություններ, կատարվում է հետաքննություն: