Զինեդին Զիդանը ֆուտբոլի 2022թ. աշխարհի առաջնության Քաթարի հայտի հաղթանակի շնորհիվ այդ երկրից կստանա 15 միլիոն դոլար: Լեգենդար ֆրանսիացին Քաթարի հայտի կազմկոմիտեի անդամ էր եւ անկախ քվեարկության արդյունքից պետք է ստանար 3 միլիոն դոլար, սակայն մերձավորարեւելյան արաբական երկրի հաղթանակի շնորհիվ կպարգեւատրվի եւս 12 միլիոն դոլարով, հաղորդում է NBC-ն: