Թուրքիայի ծովափնյա քաղաքներից մեկում ծեծվել են անգլիացի երիտասարդ զբոսաշրջիկները։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal թերթը։
Թուրքիայի Մարմարիս ամառային հանգստավայր համարվող քաղաքում երեկոյան ուշ ժամի անգլիացի 5 զբոսաշրջիկներ մերկ մտել են ծով։ Ափամերձ սրճարաններից մեկի մատուցողը պահանջել է անգլիացիներին դուրս գալ ծովից, որի պատճառով ծեծկռտուք է սկսվել։ Արդյունքում վնասվածքներ ստացած 3 անգլիացիներ հայտնվել են հիվանդանոցում:




























